ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանից անօդաչու սարքերի առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան. The New York Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանից անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով «ԱՄՆ-ի և դաշնակից երկրների պաշտոնյաների»։

Հրատարակության տվյալներով՝ օգոստոսի 19-ին Թեհրանից օդ են բարձրացել ռուսական բեռնատար ինքնաթիռները՝ անօդաչուններով բեռնված։ Երկու տեսակի իրանական անօդաչուները, որոնք կարող են նաև զինամթերք տեղափոխել, ենթադրաբար նախատեսված են Ուկրաինայի դեմ օգտագործման համար։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է արագորեն Ռուսաստան տեղափոխել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք կրողներ: Նրա խոսքով՝ իրանցի մասնագետները կսովորեցնեն ռուս զինվորականներին՝ ինչպես օգտագործել անօդաչու թռչող սարքերը։

Իր հերթին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հերքել էր ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին տեղեկությունը։ Դիվանագետը նաև հավելել է, որ Իրանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ է և բազմիցս հնչեցվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular