ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պղինձը էժանանում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեքշաբթի պղնձի գինը նվազում է Չինաստանում կորոնավիրուսի տեղական բռնկման պատճառով պահանջարկի շուրջ մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.4 տոկոսով՝ մինչեւ 3.586 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ կայացած աճուրդների արդյունքներով պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.39 տոկոսով՝ մինչեւ 8160.5 դոլար, ալյումինի արժեքը՝ 2.47 տոկոսով՝ մինչեւ 2493.5 դոլար, ցինկի արժեքը՝ 0.49 տոկոսով՝ մինչեւ 3.565.5 դոլար: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայում աճուրդներ չեն կայացել հանգստյան  պատճառով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular