ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլն արձագանքել է Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչուների մատակարարման մասին տեղեկությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով արևմտյան մամուլում հայտնված հրապարակումն առ այն, որ Իրանը, իբր, անօդաչու սարքեր է մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար, The Washington Post պարբերականին  մեղադրել է կեղծիքներ հրապարակելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«The Washington Post-ը, ցավոք, վերջերս շատ տեղեկատվական լցոնումներ է անում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք դինամիկ են զարգանում, զարգանում էին նախկինում, զարգանում են հիմա և կշարունակեն զարգանալ»,- ընդգծել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular