ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում մահացել է կապիկի ծաղկով վարակված առաջին հիվանդը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապիկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի առողջապահության վարչությունից:

Վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր, Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։

«Գործը հետաքննվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է ունեցել կապիկի ծաղիկը քաղաքացու մահվան մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Տեխասի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները նշում են, որ սա նահանգում նման առաջին դեպքն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular