ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միասին դեռ կարող ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքը ՀՀ ինքնիշխան տարածքից․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք «Դիմադրության շարժման» հանրահավաքին։

«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:

Կո՛չ եմ անում մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներիս, մեր բոլոր համակիրներին, պետականամետ, գիտակից ուժերին գա՛լ Ֆրանսիայի հրապարակ և միանա՛լ պայքարին:

Կանգնե՛նք Արցախի կողքին: Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերականգնելով հայ ժողովրդի պայքարի մարտական ոգին և անվտանգության, արժանապատվության հիմքերը»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular