ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» ներկուսակցական գզվռտոցը սկսվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ակտիվորեն անցել է ներկուսակցական քարոզչության։ Քննարկում են ՔՊ վարչության համար առաջադրված 48 և վերահսկիչ մարմնի համար առաջադրված 16 թեկնածուների հայտերը, մոտեցումները, ինչպես նաև հարցեր են հղում նրանց։ Չաթը, որը ստեղծվել է, առայժմ ներառում է մի քանի ակտիվ կուսակցականների, մինչդեռ սեպտեմբերի 18-ին կայանալիք համագումարում ընտրիչների թիվը հասնելու է գրեթե 1000-ի։

Թեև ի սկզբանե հաղորդում են, որ այդ չաթում լինելու են բոլոր ընտրիչները, սակայն կուսակցության վարչությունը լուրջ մտավախություն ունի, որ կարող է տեղեկատվության արտահոսք տեղի ունենալ և առայժմ ոչ բոլորի մուտքն են թույլատրել։ Ընդսմին, «Քաղպայմանագիրը» մտածում է, որ հիմնական պաշտոնյաների, ինչպես նաև տարածքային խորհուրդների ղեկավարների մասնակցությամբ քարոզարշավն անելուց հետո, տեղերում իրենց ակտիվին կկարողանան համոզել ընտրել այս կամ այն թեկնածուի օգտին։

Ի սկզբանե պարզ է, որ վարչություն են անցնելու բոլոր այն անձինք, ում անձնապես երաշխավորելու է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, իհարկե, առայժմ զերծ է մնում որևէ հանձնարարություն տալուց կամ սեփական դիրքորոշումներն արտահայտելուց։ Ավելին կողք քաշված հետևում է, թե ինչպես է իր կուսակցության առանցքային դեմքերը գզում միմյանց, ոչ միայն այդ չաթում, այլ նաև մասնավոր զրույցներում, հանդիպումներում, ինչպես նաև վարչության նիստերում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի հիմնական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ով էլ բավականին ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ Ավինյանը բավականին լուրջ մրցակիցներ ունի, թեև Սուրեն Պապիկյանը կուսակցության ռոտացիոն համակարգով այլևս չի կարող զբաղեցնել կուսակցության վարչության նախագահի պաշտոնը, սակայն իր մտերիմներից, բանակային ընկերներից բազմաթիվ անձանց է առաջադրել վարչության անդամության համար և ամեն գնով փորձում է նրանց վարչության անդամ դարձնել հետագայում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով։

Բավական ակտիվ է նաև Արսեն Թորոսյանը։ Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի մեծ մասը լուրջ վերապահումներ ունի Թորոսյանի հանդեպ, վերջինս բնավ էլ մեծ հեղինակություն և հարգանք չի վայելում կուսակցականների շրջանում, սակայն Արսեն Թորոսյանը տպավորություն է փորձում ստեղծել, թե ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ոչ միայն կուսակցության վարչության անդամ, այլ նաև վարչության նախագահ դառնալու համար։ Առաջիկայում լուրջ բանավեճեր են սպասվում կուսակցության այդ չաթում, և մեր աղբյուրները խոստացել են ուշագրավ մանրամասներ հայտնել այդ «քարոզարշավից»։

Կարեն Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular