ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայում առաջարկել են անջատել ճանապարհների լուսավորությունը՝ էներգիա խնայելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգիայի Վալոնիա նահանգի իշխանությունները կքննարկեն մայրուղու լուսավորությունն անջատելու հարցը՝ էներգիա խնայելու համար։ Այդ մասին գրում է Le Soir-ը։

Նահանգի ղեկավար Էլիո Դի Ռուպոն ասել է, որ նման քայլը համարվում է կտրուկ թանկացած էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու միջոցառումներից մեկը։ Բացի ճանապարհներից, առաջարկվում է ժամը 19:00-ից մինչև 06:00-ն անջատել դաշնային շենքերի լուսավորությունը և հուշարձանների լուսավորությունը։ Նախատեսվում է նաև ջերմաստիճանը պետական ​​հիմնարկներում իջեցնել մինչև 19 աստիճան։

Օգոստոսի 15-ին հաղորդվել էր, որ Բեռլինում էլեկտրաէներգիան խնայելու նպատակով անջատվել է 100 հասարակական շենքերի և օբյեկտների գիշերային լուսավորությունը։ Քաղաքի իշխանությունները ակնկալում են շուտով հեռացնել 150 շենքերի լուսավորությունը։ Այսպիսով, լուսավորությունն անջատելով կարող են տարեկան խնայել մինչև 40000 եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular