ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսական օջախներ ստեղծելու փորձեր՝ նաև Արցախում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են որոշակի պարբերականությամբ Արցախի իշխանությունները հակադրվում ՀՀ իշխանությունների զիջողական գործողություններին և տարբեր նախաձեռնություններին։ Նմանօրինակ վիճակ էր նաև վերջերս՝ կապված Բերձորի միջանցքի հարցի հետ։ Ինչպես արդեն առիթ ունեցել են նշել, հայաստանյան իշխանությունները վերջնականապես «ձեռքերը լվացել» են այս հարցից և բոլոր վեկտորներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ։

Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները Արցախում տեղի իշխանությունների դեմ պայքարի օջախներ են ստեղծում, որոնք տարբեր հաճախականությամբ ակցիաներ են իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի թիմակիցները Արցախում փորձում են նաև հակառուսական տրամադրություններ ձևավորել։ Հատկանշական է, որ Արցախում տիրաժավորվող հակառուսականությունը լայն թափով տարածվում է հատկապես արևմտյան ֆինանսավորում ունեցող հարթակներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular