ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կունենանք 8 պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ` ակադեմիական քաղաք. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 ՀՀ կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Գործադիր մարմնի այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի։ Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար»,– ասաց Փաշինյանը։
 
Նա հիշեցրեց, որ բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել։ Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում 8 պետական բուհ կլինի։ Դրանք, ըստ Փաշինյանի, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։

Նա հավելեց, որ այս ամենին դիմադրություն է լինելու, սակայն եթե հիմա նման որոշումներ չկայացնեն, աղետի առաջ կկանգնենք, այսինքն` հիմա էլ աղետի առաջ ենք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular