ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խեղճացած հանդիպում Բրյուսելում․ ի՞նչ է ուզում Արևմուտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան 4-րդ հանդիպումը։ Նախքան հանդիպումը հայկական կողմը որևէ տեղեկություն չէր տալիս, չէր նշում, թե ինչ են քննարկելու օրակարգում։ 4 ժամ տևած հանդիպումից հետո էլ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը առանձնապես որևէ մանրամասնություն չի հայտնել։

Մինչ հանդիպումը ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե քննարկելու է «Խաղաղության պայմանագրին» նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքը։ Հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե կողմերը համաձայնվել են առարկայական աշխատանք սկսել առաջխաղացում ապահովելու «Խաղաղության պայմանագրի» շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները։

Ղեկավարներն արտգործնախարարներին հանձնարարել են 1 ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա, եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին, թեև ինչպես հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը, այդ մասին քննարկում եղել է։

Նշվել է միայն, որ այդ քննարկումների առանցքում եղել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում։ Չեն անդրադարձել նաև զոհերին և վիրավորներին։ Ընդամենը մի թեթև քննարկել են հումանիտար հարցերը, այդ թվում ականազերծման, ձերբակալվածների և անհետ կորած անձանց ճակատագրի շուրջ։ Միշելը ադրբեջանական կողմին շեշտել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ Այս ամենն, ըստ էության, ընդամենը քարոզչական շղարշ է Հայաստանի հանրությանը թեթև հանգստացնելու, վտանգավոր զարգացումներից հնարավոր բողոքը մեղմելու համար։

Ըստ էության, Եվրամիությունն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը։ Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ երկու երկրների փոխվարչապետների հաջորդ հանդիպումը սահմանագծման և սահմանազատման հարցով կայանալու է ոչ թե Մոսկվայում, ինչպես մինչ այժմ, այլ նույնպես Բրյուսելում՝ մեկ ամսյա ժամկետում։

Հավաքական Արևմուտքն ամեն ինչ անում է, Ղարաբաղի հարցը ի վնաս Հայաստանի լուծելու համար, և թերևս դա է պատճառը, որ երեկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե Եվրոպական միության ակտիվացումը ընդամենը աշխարհաքաղաքական նպատակներ ունի և որևէ կերպ միտված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ամեն դեպքում նույնիսկ նկարներից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը խեղճացած է դիմավորում 44-օրյա պատերազմում հաղթանակ տարած Ալիևին։

Նիկոլ Փաշինյանը բնավ էլ այն ղեկավարը չէ, որին արժանի էր հայ ժողովուրդը։ Չնայած խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին հաջողվել է հաղթանակ տանել, սակայն, ի վերջո, Հայաստանի Հանրապետության բնակիչները պետք է ուղղեն, շտկեն իրենց մեջքը, ոտքի կանգնեն, հեռացնեն Փաշինյանին, որպեսզի կարողանան խուսափել ծայրահեղ վտանգավոր զարգացումներից։

Ֆելիքս Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular