ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարսելոնան» խզեց պայմանագիրը Մարտին Բրեյթուեյթի հետ

ՍՊՈՐՏ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» խզեց պայմանագիրը դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի հետ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024թ․ հունիս։ «Բարսելոնան» շնորհակալություն է հայտնել Մարտին Բրեյթուեյթին եւ մաղթել հաջողություն։

Մարտին Բրեյթուեյթը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020-ին իսպանական «Լեգանեսից»։ Այս ընթացքում նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 59 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Անցած մրցաշրջանի մեծ մասը նա բաց էր թողել ծնկի վնասվածքի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular