ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր դեմք՝ դատական համակարգում. ո՞ր դատավորի թեթև ձեռքով կալանավորվեց Միքայել Արզումանյանին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ՊԲ հրամանատարը ձերբակալվեց Արցախ-Հայաստան ավտոճանապարհին: Նրա փաստաբանը պնդում է, որ երբեք ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայնալու վերաբերյալ: Հավելենք, որ գեներալ-լեյտենանտին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, եւ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար, ինչի հետեւանքով քաղաքը հանձնվեց հակառակորդին: Արզումանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular