ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազի վերջին ակորդը․ Փաշինյանին «փուռն» է տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկա շաբաթներին լքելու է իր պաշտոնը, այն արդեն բաժին է հասել Նիկոլ Փաշինյանի օգնական, մի շարք սկանդալներում հայտնված Աննա Վարդապետյանին։ Ժառանգություն մնալով նախորդ իշխանություններից Փաշինյանին՝ Դավթյանը չորս տարուց ավելի անմռունչ կատարել է Փաշինյանի բոլոր ապօրինի հրահանգները, և հեռանում է՝ որևէ պաշտոնի խոստում չունենալով։

Ըստ էության, նա մի վերջին հարվածն է հասցնում Փաշինյանին և նրա թիմին՝ ինչ-ինչ ակնարկներ անելով։ Գլխավոր դատախազը գրությամբ դիմել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և նշել, թե Հայաստանը չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:

Գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:

Արդարադատության նախարարը, իրավապաշտպանները, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություններ են տարածել՝ անընդունելի համարելով Դավթյանի այս առաջարկը։ Դժվար թե գլխավոր դատախազը չհասկանար, թե ինչ արձագանքի է արժանանալու այդ առաջարկը։

Այն, ըստ էության, քաղաքական տիրույթում պետք է նայել, և ակնարկ, որ անհրաժեշտության դեպքում կխոսի ու կբացահայտի գործող վարչախմբի դավաճանական էությունը, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշի պաշտոնաթողությունից հետո զբաղվել իրենով։

Ըստ ամենայնի, Դավթյանը չորս տարի աշխատելով Փաշինյանի հետ, լուրջ կոմպրոմատներ ունի նրա և նրա թիմի դեմ, այս հայտարարությամբ էլ փորձում է ապահովագրել իր հետագա հանգիստ կյանքը և զգուշացում է անում փաշինյանական վարչախմբին։ Արդյո՞ք Փաշինյանը կհասկանա այդ նախազգուշացման բուն էությունը, թե՞ կփորձի հարվածել Արթուր Դավթյանին, ցույց կտա ժամանակը։ 

Արսեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular