ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մեղադրանք ՊԲ նախկին հրամանատարի դեմ․ բանակի վարկաբեկումը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանը երեկ երկամսյա կալանք է կիրառել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու, իր պարտականությունները պատշաճ չկատարելու և հայկական կողմին զգալի վնաս հասցնելու մեջ։ Կալանքից հետո էլ Քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց՝ մեկ այլ մեղադրանք էլ հասցեագրելով Արզումանյանին։

Ըստ գործի նյութերի՝ դեռ 2020թ. սեպտեմբերի 29-ին հայկական ստորաբաժանումները հաջող գրոհով վերցրել են նախօրեին կորցրած Արեգա ռազմավարական բարձունքը և հարակից դիրքերը, սակայն Արզումանյանը հրահանգել է նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում: Հայկական ստորաբաժանումները հրաժարվել են կատարել հրամանը, սակայն Արզումանյանը պնդել է։

Ադրբեջանական ստորաբաժանումները վերցրել են դիրքը, և հոկտեմբերին լուրջ կորուստներ պատճառել հայկական կողմին։

Այժմ էլ Միքայել Արզումանյանին իշխանազանցության հոդվածով են մեղադրանք առաջադրել։ ՊԲ նախկին հրամանատարին ճանաչողներն իսպառ բացառում են, որ նա կարող էր անփութություն կամ միտումնավոր քայլ անել բանակի դեմ։ Խնդիրն ամենևին էլ Արզումանյանը չէ։ Փաշինյանական վարչախումբն այս ցուցադրական հաշվեհարդարով Ադրբեջանին ցույց է տալիս «խաղաղության դարաշրջանին» իր նվիրվածությունը, ուստի և այդ կալիբրի զինվորականի է ձերբակալում։

Արցախից ՀՀ զինուժը հանելուց հետո հիմա էլ Փաշինյանը կատարում է Ալիևի մեկ այլ հանձնարարականը՝ հարվածում և վարկաբեկում է Արցախի պաշտպանության բանակին, թուլացնում Արցախի դիրքերը։ Դեռ ինչերի՞ է նա պատրաստ հանուն սեփական իշխանությունը երկարաձգելու։

Վահե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular