ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտության դեպքում՝ այո, ամեն ինչի էլ կգնամ. Ռուբեն Վարդանյանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում իր հնարավոր թեկնածության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտության դեպքում՝ այո, ամեն ինչի էլ կգնամ։  Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին հարցին, ասաց հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նշենք որ նա հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին։

«Մարդն, ով պատրաստ չէ անել այն ամենը, ինչ խոստացել է իր երկրին, ստախոս է։ Մարդը, ով պատրաստ չէ լքել իր հարմարավետության գոտին և անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայրենիքին և ժողովրդին, բայց անում է միայն այն, ինչն իրեն է ձեռնտու, լիովին ազնիվ չէ»,- ասաց Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, որ խոսքը փաստացի անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին է։

Նա ասաց, որ ինքը նախագծեր է մշակել, ներդրումներ է արել, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ և անկախ երկիր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular