ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն հայտարարել է Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու մտադրության մասին․ Չինաստանն արձագանքել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները մտադիր է Թայվանի հետ ընդհանուր 1,1 միլիարդ դոլարի երեք պայմանագիր կնքել, որոնցով նախատեսվում է Թայվանին զենք վաճառել ու տեխնիկական ծառայություններ տրամադրել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպին ու Պենտագոնի համապատասխան գերատեսչություններից մեկին։

Առաջին համաձայնագիրը 665,4 միլիոն դոլար արժողությամբ է և նախատեսում է Թայվանին ռադիոտեղորոշիչ կայանների համար սարքավորումների ու լոգիստիկ աջակցության տրամադրում։ 355 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ պայմանագրով ԱՄՆ-ն պարտավորվելու է AGM-84L Harpoon Block II հականավային 60 հրթիռ և ATM-84L-1 Harpoon Block II չորս հրթիռ տրամադրել Թայվանին, իսկ երրորդ պայմանագիրը, որի արժողությունը 85,6 միլիոն դոլար է, վերաբերում է AIM-9X Block II Sidewinder 100 հրթիռի վաճառքին։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույն արձագանքել է Միացյալ Նահանգների այս հայտարարությանը՝ նշելով, որ Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությունը վտանգում է չին-ամերիկյան հարաբերությունները։ Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է կազմում։

«Թայվանին զենք վաճառելով՝ Միացյալ Նահանգները միջամտում է Չինաստանի ներքին գործերին ու խաթարում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգային շահերը», - նշել է դիվանագետը՝ շեշտելով, որ մատակարարումների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը սխալ ազդակներ է ուղարկում անջատողական ուժերին և «լրջորեն վտանգում է Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular