ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլական իշխանությունը պատվիրակություն չուղարկեց Արցախ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Հանրապետությունը երեկ նշում էր իր անկախության 31-րդ տարեդարձը։

Ինչպես և սպասվում էր Հայաստանի գործող իշխանություններից գրեթե որևէ մեկը չներկայացավ Ստեփանակերտ, միակ բացառությունը, թերևս, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր, որն այցելել է Ստեփանակերտի Պանթեոն և ծաղիկներ խոնարհել, ընդ որում Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած լուսանկարում երևում է՝ Գրիգորյանը Ստեփանակերտի հուշահամալիր է գնացել բացառապես միայնակ, առանց որևէ մեկի՝ հատկապես Արցախյան իշխանությունների ուղեկցությամբ, իսկ ծաղկեպսակները դնելուց հետո, փախել Արցախից, որպեսզի չհայտնվի քննադատության թիրախի ներքո։ ՔՊ-ական երկու անհայտ պատգամավոր էլ Արցախի Աժ էին գնացել, հանդիպել Արթուր Թովմասյանին։  

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ո՛չ էլ որևէ այլ անձ մտադիր չէր մեկնել Արցախ և մասնակցել տոնակատարություններին, փոխարենը, երեկ Արցախում են եղել մեծ թվով ընդդիմադիրներ, որոնք մասնակցել են թե՛ միջոցառումներին, թե՛ ծաղիկներ են խոնարհել, նաև հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ընդհանրապես Արցախի տոների և իրողությունների նկատմամբ փաշինյանական վարչախմբի վերաբերմունքը լիովին վկայում է, թե ինչ են իրականում մտածում ջլատված և թուլացած մեր երկրորդ պետության մասին Հայաստանի իշխանությունը զավթած թրաշամանուկները։

Նույնիսկ շնորհավորական այն ուղերձները, որ հղել էին Արցախի ժողովրդին և իշխանություններին, դժվար է շնորհավորանք անվանել։ Ալեն Սիմոնյանն, օրինակ, հաթաթա էր տվել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, իբր այսօր հրամայական է համախմբված լինելը։

Գրեթե նույն տոնայնությամբ էլ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր, և այդ փաստը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը առաջին հերթին վախենում է Արցախից և արցախցուց, ամեն ինչ անում, որպեսզի ձերբազատվի այդ «բեռից»՝ Հայաստանում իր սեփական իշխանությունը երկարաձգելու համար։

Բաբկեն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular