«Մի օր Հայաստանում կսկսեն որակյալ սերիալներ նկարել, և ես հաստատ կհայտնվեմ դրանցից մեկում». Տաթև Հովակիմյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանն է, ով հանրությանը հայտնի և սիրելի դարձավ «Անավարտ թռիչք» ֆիլմից հետո:
- «Անավարտ թռիչքը», կարծես, Ձեզ համար այցեքարտ դարձավ, ու մեծ ճանաչում բերեց Ձեզ: Ինչո՞ւ հենց այդ ֆիլմով հայտնվեցիք մեծ էկրանին, մինչ այդ առաջարկներ չե՞ք ունեցել:
- Առաջարկներ ունեցել եմ, բայց նպատակահարմար գտա ընտրել հենց այդ դերը, քանի որ այդ ժամանակ արդեն Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսում էի սովորում: Մինչ այդ, նպատակահարմար չէի գտնում նկարահանվել որևէ ֆիլմում, քանի որ նոր էի սկսել ուսումս: Կարծում եմ՝ որոշակի ժամանակ պետք է սովորել, թատրոնում փորձել մի փոքր կայանալ, հետո հայտնվել ֆիլմում, որովհետև, դերասանական արվեստում, մանրուքներ կան, որոնք պետք է պարտադիր սովորել: Իհարկե, նկարահանման հրապարակում դրանց ավելի լավ ես սկսում տիրապետել, բայց դերասանական կրթություն ստանալու իմաստը հենց այդ մանրուքներն են:
- Եթե դիտարկենք Տաթևին մինչև հայտնի դառնալը և դրանից հետո: Ինչ-որ տարբերություն ինքներդ Ձեր մեջ նկատու՞մ եք:
- Անձնական առումով՝ այդ հարցին չեմ կարող պատասխանել. դա կարող են ասել ընկերներս, ինձ շրջապատող մարդիկ: Ինչքան էլ կողքինի աչքով փորձում եմ ինձ նայել, դժվար է դատել: Իսկ մասնագիտական առումով՝ իհարկե, սկսում ես հմտանալ՝ բոլոր առումներով:
- Ֆիլմում Ձեր կերպարը շատ բարդ իրավիճակում էր հայտնվել: Մի պահ պատկերացրեք՝ նույն իրավիճակը իրական կյանքում է: Ինչպե՞ս կվարվեր Տաթևը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում