ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսում խաղաղության պայմանագիր ստորագրել. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր պատրաստել և ստորագրել մի քանի ամսվա ընթացքում, գրում է Interfax-ը։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։

Իրադարձությունների նման զարգացումը նա իրական է համարում, «եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի»։

«Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների կարևոր արդյունքներից է համարել Հայաստանի Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մեկնարկի պայմանավորվածությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքելու առաջարկ է ներկայացրել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո։

«Մենք ասացինք, որ մեզ պետք է խաղաղություն, խաղաղության պայմանագիր։ Հայաստանին սրան համաձայնելու համար պահանջվեց մոտ երկու տարի։ Կարծում եմ՝ դա հանդիպման ամենակարեւոր արդյունքներից մեկն էր»,- ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի բանակցությունների առաջընթացից՝ «ինչպիսին կլինի ժամկետը և բովանդակությունը»։

Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագիրը կառուցվելու է Բաքվի կողմից առաջ քաշված և Երևանի կողմից ընդունված հինգ հիմնական սկզբունքների հիման վրա»,-գրում է պարբերականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular