Անհայտ անձինք գողացել են ՀԿ-ի՝ շենքի եվրոպատուհանների փեղկերը և ջեռուցման կաթսաները. գողությունը բացահայտվել է
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկաները բացահայտել են հուլիս ամսին Դարանակում կատարված գողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հուլիսի 17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մի ճամբարից գողություն են արել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 11-ի ժամը 16.00-ից հուլիսի 17-ի ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են հասարակական կազմակերպության՝ Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին գտնվող շենքի եվրոպատուհանների փեղկերը և ջեռուցման կաթսաներ: