ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:

1904 – ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:

1915- Մուսա լեռան հերոսամարտում հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել  է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։

1923 –ծնվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:

1931 – ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը («Թթենի», «Պատահար հուլիսին»):

1943 – ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:

1948– ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։

1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը:

1963– ծնվել է թատրոնի և կինոյի  դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։

1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:

1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:

2001-ԼՂՀ-ում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:

2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով: 

2008 - Իտալիայում կայացած աշխարհի տարբեր ազգերի ու տարբեր ժանրերի մրցույթում աշխարհում իր գործիքը լավագույնս տարածելու համար հայազգի հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն արժանացել է առաջին «Ֆանցիսկո» կոչվող մրցանակին:

2011-Wikileaks կայքը հրատարակել է ամերիկյան դեսպանատան գաղտնի փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ «2008-ին Տեր-Պետրոսյանը ստացել էր ոչ թե 21, այլ 30-35 տոկոս ձայներ» և «Հարկավոր է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի»:

2019-Կառավարությունը որոշել է 720 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր  Աբու Հանիֆան:

1568 – ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:

1666 – մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել են ավելի քան 10 հազար շինություն և միառժամանակ հայտնի է ընդամենը 16 մահվան դեպքի մասին:

1698– Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։

1774 —Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմելյան Պուգաչովի բանակին:

1800 —Բրիտանիան զավթել է Մալթան:

1857– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր հանդիսացող Օգյուստ Կոնտը։

1862 —անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:

1885 —ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպասարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ:

1905– կնքվել է Պորտսմուտյան պայմանագիրը, որով  ավարտվել է ռուս-ճապոնական պատերազմը։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է 7 օր տևած պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը՝  երկու կողմերից ճակատամարտին մասնակցել են մոտ 2 միլիոն զինվոր։

1918 —Ռուսաստանի սովնարկոմի դեկրետով սկսվել է կարմիր տեռորը:

1940  «Պիոներական պրավդա» թերթում տպագրել են Արկադի Գայդարի «Թիմուրը և նրա թիմը» վեպի առաջին հատվածը:

1941- նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացրել է Էստոնիան:

1946 – ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):

1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։

1977– ՆԱՍՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։

1981 —գրանցվել է առաջին ասիացու մահը ՄԻԱՎ՝ ՁԻԱՀ-ից:

1997– վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular