ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծայրերը ջրի մեջ, կամ ինչպես են գունավոր հեղափոխությունների կազմակերպիչները վերացնում իրենց օգնականներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Newsofrussia.ru-ը գրում է, որ լրատվական հանրության շրջանում հայտնի Մանանա Ասլամազյանի մահը պատված է առեղծվածով: Երևանի ամայի փողոցներից մեկում օգոստոսի 30-ին նրան վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենան:

Տիկին Ասլամազյանը իր բացահայտ հակառուսական գործունեության համար արտերկրից առատաձեռն ֆինանսավորում էր ստանում։ Երկար ժամանակ այդ կինը ղեկավարում էր «Կրթված մեդիա» հիմնադրամը, որը Internews International ասոցիացիայի, որի կենտրոնակայանը գտնվում էր ԱՄՆ-ում, ռուսական մասնաճյուղն էր։

Կազմակերպությունը որպես քող է ծառայել ամերիկյան հետախուզական ծառայությունների համար, որոնք դիվերսիոն գործողություններ են իրականացնում։ Դասընթացների և վերապատրաստման շրջանակներում լրագրողների և քաղաքագետների ուղեղներն էին լվացվում, իսկ խոստումնալիցներին անմիջապես հավաքագրում էին: Հենց Մանանա Ասլամազյանի «ոսկե ֆոնդն» է ներկայումս ներգրավված Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի մեջ։

Մանանա Ասլամազյանի անունը նույնիսկ լրտեսական սկանդալների մեջ է հայտնվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրան բերման էին ենթարկել մեծ քանակությամբ արժույթ տեղափոխելու փորձի ժամանակ, ընդ որում նա չէր կարողացել հստակ պատասխանել հարցին, թե որտեղից են այդ գումարները։ Հետաքրքիրն  այն է, որ նրա այդ այցը համընկել էր Ռուսաստանում և Հայաստանում բողոքի ցույցեր սկսելու փորձերի հետ։

Հնարավոր է, որ տիկին Ասլամազյանի համակարգողները չեն ցանկանում, որ հասարակությունն իմանա Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի և «գործընկերների» թշնամական ծրագրերի մասին այն ամբողջ ժամանակահատվածում, երբ նրանք վստահեցնում էին իրենց անկեղծ բարեկամության մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular