ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրում» կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառում իրար դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղպայմանագրում» կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառում իրար դեմ։ Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի և վարչության կազմի ընտրության օրը, այնքան ներկուսակցական պայքարը իշխող ուժում ավելի սարսափելի և հակաէսթեթիկ երանգներ է ստանում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ կուսակցությունում չափազանց անառողջ իրավիճակ է ստեղծվել։ 15 տեղի համար առաջադրված 48 թեկնածուների մի մասը քարոզարշավն իրականացնում է բացարձակ անընդունելի և կեղտոտ միջոցներով, ինչը բնականաբար բոլորովին էլ հեռու չի կարմիր գծերն անցնելու հետ սեր ունեցող կուսակցության դեպքում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ տարբեր կլաններ, տարբեր և զարմանալիորեն ընդդիմադիր լրատվամիջոցներում նյութեր են պատվիրում, կեղտոտ հոդվածներ են տարածում, նաև իրար դեմ ֆեյքեր են օգտագործում։

Երկրորդ՝ ստեղծված ծանր արտաքին քաղաքական, տնտեսական իրավիճակը թողած՝ ընդդիմության պահանջներին այլևս ականջալուր չլինելով, «Քաղպայմանագրում» ընդամենը զբաղված են մեկ գործով ՝ ամեն ինչ անել սեփական կուսակցության վարչության կազմում ընտրվելու համար, ընդ որում, ինչպես նշում է մեր աղբյուրը, այս մասին տեղեկացրել են նույնիսկ Նիկոլ Փաշինյանին, հայտնել, որ որոշ կուսակիցներ առանձնակի առաջադիմել են կուսակցականների հասցեին հոդվածներ պատվիրելու հարցում։

Օրեր առաջ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Մելիքյանն էր ակնարկել, որ իր հասցեին կեղտոտ պատվերներ են տրվում։ Նա, իհարկե, որևէ մեկի անունը չի նշել, ինչպես նաև որևէ մեկը ՔՊ-ում նույնիսկ հստակ տեղեկություն ունենալու դեպքում այդ մասին ինֆորմացիան դուրս չի հանելու, սակայն «Քաղպայմանագրի» շարքային անդամներն էլ «ցնցված են» այն իրավիճակից, որ դրսևորում են կուսակցության բարձրագույն կազմի ներկայացուցիչները՝ մեկը մյուսի տակը փորելու, կուսակցության վարչության ընտրություններում նրանց ընտրվելը զսպելու հարցում։ 

Արեն Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular