Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է շուրջ 2,5 դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 404.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.99 դրամ (նվազել է 2.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 465.86 դրամ (նվազել է 2.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 402-405 դրամով, վաճառվում է 412-414 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 395-402 դրամով, վաճառվում է 413-418 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.72-6.41 դրամով, վաճառվում է 6.60-7 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 407-408 դրամով, վաճառվում՝ 411.5-412 դրամով:
Եվրոն գնվում է 406-408 դրամով, վաճառվում է 412-415 դրամով:
Ռուբլին գնվում է 6.30-6.35 դրամով, վաճառվում է 6.48-6.70 դրամով: