ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցի մասնագետներն աշխատանքային ակտիվ «եռուզեռի» մեջ են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթն անդրադարձել էր այն տեղեկությանը, որ օրեր առաջ ՌԴ-ից Երևան է ժամանել PR մասնագետների, բլոգերների ու քաղտեխնոլոգների բավական ներկայացուցչական կազմ՝ նշելով, որ նրանք պատրաստվում են լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական տիրույթում։

Եվ ահա, մեր աղբյուրը փոխանցում է, որ անցած շաբաթվա ընթացքում տեղեկատվական ոլորտի ռուսաստանցի մասնագետները բավական ակտիվ գործունեություն են ծավալել. մասնավորաբար, մեզ փոխանցեցին, որ նրանք նոր լրատվական մեծ հոլդինգի նախապատրաստական աշխատանքներով են զբաղված, որի մեջ ներառվելու են մի քանի լրատվական կայքեր և տելեգրամյան ալիքներ։

Ի դեպ, թերթը տեղեկություններ ունի նաև, որ հանգստյան օրերին քաղտեխնոլոգները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular