ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը նոր ճեղք է գտել, ուր կարող է խոթել իր քիթը. ի՞նչ է թաքցնում իր պորտֆելում Ֆիլիպ Ռիքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինկենը Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել նախկինում Պետքարտուղարության ղեկավարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով դա տեղի է ունեցել մեկ պատճառով. Միացյալ Նահանգները շատ է հետաքրքրված տարածաշրջանով և կատաղի մրցակցության մեջ է մտնում տարածաշրջանային խաղացողների հետ։

Նորանշանակ դեսպան Ռիքերը ոչ միայն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, այլ նաև կսկսի աշխատել որպես «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափով  ԱՄՆ-ի ներկայացուցիչ։ Այսինքն, փորձագետը ընդգծել է, որ Հարավային Կովկասում ցանկացած հակամարտությունների դեպքում հենց այդ մարդն է համակարգելու ամերիկյան ողջ դիվանագիտական ​​աշխատանքը։ Եվ այստեղ ուշագրավն այն է, նկատել է Սարգսյանը,  որ Հարավային Կովկասում ամերիկյան շահերը միայն երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը չեն ուղղված, դրանք շատ ավելի լայն տարածաշրջանային բնույթ ունեն, Հարավային Կովկասը աշխարհագրորեն հարում է ԱՄՆ-ի վաղեմի թշնամի Իրանին, ինչպես նաև ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի հիմնական անդամ Թուրքիային և պատմական հակառակորդ և գլխավոր անտոգոնիստ Ռուսաստանին:

«Այդ ամենը բացատրում է ամեն ինչ։ Եվ այս նշանակումն ուղղակիորեն հաստատում է վերը նշվածը»,- ընդգծել է Սարգսյանը։

Դժվար է չհամաձայնվել փորձագետի հետ, ով Ռիքերի նշանակման մեջ տագնապալի ազդանշաններ է տեսել Հայաստանի համար։ Չէ՞ որ վաղուց Վաշինգտոնի սիրելի զբաղմունքը  անամոթաբար քիթը խոթում է պետությունների ճակատագրի մեջ և «ուժի զոռով» իր գաղափարներն ու արժեքները առաջարկելն ու տարածելը։

ԱՄՆ-ի ինչի՞ն էր պետք Հարավային Կովկասը և կոնկրետ Հայաստանը։ Փաստորեն, պատճառը սկսվում է նույն բանից՝ աշխարհագրությունից։

Գտնվելով Հայաստանում և Հարավային Կովկասի այլ երկրներում՝ ԱՄՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում և՛ թշնամիներին, և՛ «բարեկամներին»։ Վերջին բառը բավական հեգնական է հնչում՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի ամբարտավանությամբ է Սպիտակ տունը պատկերացնում «բարեկամությունը»։ «Բարեկամ երկրներում» «արժեքներ» տարածելով՝ ամերիկյան իշխանություններն ուղղակի ծաղրում են այդ «բարեկամության» հետևանքով կործանվող պետությունների վերջին ամերիկամետ հառաչանքները։

ԱՄՆ-ը հաջողությունների է հասնում նաև այլ ճանապարհներով։ Պետք չէ միշտ գործել նույն սցենարով. պատերազմ սանձազերծել  երկրում, որտեղ ճակատագրի չար կամքով Վաշինգտոնը տեսնում է իր շահը՝ պատերազմ «ժողովրդավարություն հաստատելու» պատրվակով։ Կարելի է նաև անարյուն, թեև պետությունների համար ոչ պակաս կործանարար մեթոդներ կիրառել։ Օրինակ հետաքրքրող տարածաշրջան ուղարկել իրենց N թվով դիվանագետների, որոնք լավ տիրապետում են երկրների ոչնչացման «գիտությանը», բացել կենսալաբորատորիաներ:

Կոնկրետ Հայաստանում ԱՄՆ-ն առանձնապես կարևոր խնդիր ունի. ի վերջո, համեմատած բացահայտ ռուսաֆոբ Վրաստանի և Ուկրաինային ամբողջությամբ աջակցող Ադրբեջանի հետ համեմատած, Հայաստանը մնացել է այն միակ երկիրը, որը հավատարիմ է իր սկզբունքներին, որտեղ բնակչության մեծամասնությունը աջակցում է իր հավատակից և գաղափարախոս եղբայրներին՝ ռուսներին:

Բայց կա նաև մեկ մեծ «բայց»՝ վախեցնող և արագ զարգացող։ Լայն, անիմաստ ամերիկյան ժպիտով «սիրուն» դիվանագետներն իրենց գործն անում են հարյուր տոկոսով։ Եվ այստեղ խոսքը միայն ամերիկյան իշխանությունները ներկայացնող իրական դիվանագետների մասին չէ։ Այստեղ խոսքը ցանկացած ամերիկամետ ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հմտության և պրոֆեսիոնալիզմի մասին է։

Բազմաթիվ հայ փորձագետների կարծիքով, հենց նման կազմակերպությունների, ընկերությունների և նույնիսկ աղանդների միջոցով է Միացյալ Նահանգները հեղափոխություններ հրահրում բնակչության շրջանում: Հատկապես ջանասիրաբար աշխատանք է տարվում ռուսներին վարկաբեկելու ուղղությամբ։ Ի վերջո, հենց Ռուսաստանն է ԱՄՆ-ի ամենամեծ խոչընդոտը Հարավային Կովկասն ամբողջությամբ «գրավելու» գործում։ Ռուսաստանը Հայաստանի հետ միասին է, որի դեմ 2018 թվականից հետո նոր իշխանությունների միջոցով փորձեր են արվում «գունավոր» և «թավշյա» արժեքների վերաիմաստավորում կատարել։

Այն թե արդյո՞ք կհաջողվի ԱՄՆ-ին Հարավային Կովկասից դուրս մղել բոլոր խոշոր խաղացողներին, ցույց կտա ժամանակը։ Բայց ամերիկյան կողմը չի կարող գերագնահատել իր ուժը, թեկուզ միայն Ուկրաինայում լիակատար ձախողման պատճառով, որտեղ ամերիկյան ուժերը «մինչև վերջին ուկրաինացին» պայքարում են Ռուսաստանի դեմ և Ռուսաստանին դուրս մղելու համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular