ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ահազանգը սահմանամերձ Տեղից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով․ «Այսքան տարի է՝ բնակվում եմ Տեղ համայնքում, բայց որեւէ անգամ գումար չեն հավաքել խճապատման համար, հիմա սահմանամերձ գյուղի բնակիչներից գումար են հավաքում»:

Նա ասել է, որ գումարը վառելիքի համար են հավաքում։ «Բայց սա դեռ ամենը չէ, խճապատման նյութը բերում են կողքի գյուղերից, այնինչ մեր համայնքում ավազի մեծ հանք կա եւ 7 գյուղի փողոցների խճապատմանը կբավականացնի։

Իսկ եթե վառելիքի համար է, ապա համայնքն ունի 500 տնտեսություն, եթե յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 5 հազար դրամով հաշվարկում ենք, 2.5 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ մոտ 5 տոննա վառելիքի գումար են հավաքում»,- ահազանգել է ավագանու անդամը։ Նա տարակուսանք է հայտնել՝ բոլոր հիմնադրամներն աջակցում են սահմանամերձ համայնքներին եւ հատկապես Սյունիքին, մինչդեռ Տեղի համայնքապետն ինքն է մեծ գումարներ հավաքում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular