ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքը» կմեծացնի պանթուրքիզմի վտանգը, որը ազգային խնդիրներ կստեղծի Իրանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման ռիսկերը և իրավական ասպեկտները: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Փորձագետի խոսքով ՆԱՏՕ-ն շահագրգռված է այսպես կոչված «Թուրանի միջանցքի» առկայությամբ, որը հարվածում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերին։

««Թուրանի միջանցք» բառի փոխարեն «Զանգեզուրի միջանցք» տերմինն օգտագործելը պատմական, քաղաքական և իրավական սխալ է։ Իլհամ Ալիևի կողմից մշակված «Զանգեզուրի միջանցք» տերմինը վերաբերում է Սյունիքի հայկական շրջանին, որը սահմանակից է Իրանին։ Փաստացի այդ անվանումը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ»,- կարծիք է հայտնել Քազեմին։

Փորձագետն ընդգծել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից «Զանգեզուր» տերմինի օգտագործումը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է, ինչը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածին։ Միևնույն ժամանակ, Քազեմին հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որին վկայակոչում է Իլհամ Ալիևը, վերաբերում է միայն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կոնկրետ երթուղիներ նշված չեն։

Քազեմին ընդգծել է հետևյալ կարևոր պահերը.

-«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը բխում է ՆԱՏՕ-ի շահերից, քանի որ միջանցքը կթուլացնի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հիմնական տարանցիկ նախագծերը։

- Միջանցքը թույլ է տալիս Բաքվի գազատարներին անարգել մուտք գործել եվրոպական երկրներ և մատակարարել այնքան գազ, որ ռուսական գազի պահանջարկը նվազեցվի, որով նաև կսահմանափակվեն Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական հնարավորությունները էներգետիկ ոլորտում։

- Ենթադրվում է, որ միջանցքը կմեծացնի պանթուրքիզմի վտանգը, որը ազգային խնդիրներ կստեղծի Իրանի և տարածաշրջանի համար։

- Հայաստանի տարածքային ամբողջականությունը կխախտվի, և պանթուրքիզմի ուժեղացմամբ նրա համար գոյության սպառնալիք կառաջանա։ Հայաստանում ոչ մի ուժ չի կարող ստորագրել նման խայտառակ փաստաթուղթ:

- Վերջին տասնամյակների ընթացքում Իրանը եղել է Ադրբեջանի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի հիմնական ուղին, և իրականում Սյունիքով միջանցքի գործարկումը ոչ թե տարանցիկ ու տնտեսական, այլ քաղաքական նպատակներ ունի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular