ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր դաշտի պառակտումը բխում է Փաշինյանի շահերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին կրկին սրվել է հակասությունները արմատական ընդդիմադիր շրջանակների միջև, և նրանք միմյանց մեղադրանքներ են հասցեագրում, թե ում գործողություններն են ավելի շատ աջակցում Փաշինյանի իշխանության երկարաձգմանը։

Զգացմունքային հայտարարությունները, որոնք շատ հաճախ կապ չունեն իրականության հետ, կարող են լրջագույն խնդիր հարուցել ընդդիմադիր դաշտի համար և նաև օգնել Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին՝ շարունակելու իրենց պաշտոնավարումը։ Իհարկե, Փաշինյանն ինքն էլ մեծաթիվ ականներ է ներդրել ընդդիմության մեջ, ինչպես նաև պսևդո-ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերի միջոցով ամեն ինչ անում է ընդդիմադիր դաշտի համախմբումը կանխելու, այդ կերպ իր իշխանությանը սպառնացող վանգը հեռացնելու համար։

Այս իմաստով քիչ քաղաքական ուժեր կան, որոնց անկեղծությանը կարելի է իսկապես հավատալ և ցավալի է տեսնել, թե ինչպես են այդ քաղաքական ուժերն ու անհատները երբեմն անառիթ իրար վրա «տակառ» գլորում, մեղադրում փաշինյանական իշխանությանը սպասարկելու մեջ։ Բնականաբար այս ամենը չի կարող անհետևանք անցնել և հատկապես ուշադրության է արժանանում հանրության կողմից, որ մեր քաղաքացիները տեսնում են, թե ինչպես են ընդդիմադիր հեղինակավոր գործիչները երբեմն չափն անցնում, միմյանց հետ հարաբերվելիս, վիրավորում և մեղադրանքներ հասցեագրում։

Իշխանական մամուլը ևս ամեն ինչ անում է այդ հակասությունները խորացնելու, սրելու, հանրությանը ցույց տալու, թե իրականում ընդդիմությունը պառակտված է, ավելին, հանրությանը համոզելու, թե այդ ընդդիմությունը ոչ միայն պառակտված է, այլ նաև Փաշինյանի սպասարկուն է։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն իրականացնել, դիմադրության շարժման վերջին հանրահավաքային ալիքի տապալումը և սեպեմբերի 2-ին կայացած սակավամարդ հանրահավաքը, ցավոք, հույս չեն տալիս կարծելու, թե քաղաքական թեժ աշուն է լինելու։

Փաշինյանական իշխանությունը ամեն ինչ անում է երկպառակտության ցեցը ընդդիմության շարքերում գցելու համար։ 

Հարություն Մելիքյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular