ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի գների աճը ու իշխանությունների «անուշադրությունը»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանությունները սիրում են տարփողել տնտեսական աճի մասին տվյալները և կանխատեսվածից մի փոքր ավելի անգամ տնտեսական աճ արձանագրելու դեպքում, մամուլի բոլոր միջոցներով և սեփական քարոզիչների օգնությամբ, փորձում են հանրությանը ապացուցել, թե լրջագույն տնտեսական աճ են արձանագրել և, «լուն ուղտ սարքելով», փորձում արդարացնել իրենց տնտեսական քաղաքականությունը։ Մինչդեռ գնաճի, տնտեսական անկումների, տարատեսակ խնդիրների վերաբերյալ որևէ տեղեկատվություն փորձում են անուշադրության մատնել։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ այս տարվա օգոստոսին, անցած տարվա օգոստոսի նկատմամբ, սպառողական շուկայում 12-ամյա գնաճը կազմել է 9.1 տոկոս, օգոստոսին նաև հուլիսի համեմատ գնաճը կազմել է 0.2 տոկոս։

Առկա տվյալներով՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 8.4 տոկոս, հատկապես ամենածանր ցուցանիշները գրանցվել են սննդամթերքների և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում՝ 12.5 տոկոս տարեկան կտրվածքով, ինչը վկայում է, որ առնվազն 12.5 տոկոսով մեր հանրությունը սկսել է ավելի վատ ապրել, քան նախորդ տարի։ Եվ նույնիսկ աշխատավարձերի նոմինալ բարձրացումը, տնտեսական ներկայացված մի քանի միանիշ աճը որևէ կերպ դրական ազդեցություն չեն ունեցել հանրության վրա, ընդհակառակը, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում Հայաստանի քաղաքացիները գնալով ավելի ու ավելի վատ են ապրում։

Այս հանգամանքն, իհարկե, քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ փաշինյանական վարչախմբի համար, ի վերջո նրանք իշխանության են եկել ավելի շատ ոչ թե անվտանգության և Արցախի հարցը կարգավորելու կարգախոսներով, այլ մարդկանց ավելի լավ, ավելի բարեկեցիկ և արդար կյանք խոստանալով, փոխարենը Հայաստանի Հանրապետությունում վատթարացել է ոչ միայն արդարադատության վիճակը, այլ նաև տնտեսական լրջագույն կորուստներ ենք ունենում։ Իսկ Արցախի հարցում իշխանությունների բացթողումների և դավաճանական քայլերի մասին խոսելը նույնիսկ անիմաստ է։

Սմբատ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular