ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանիում իշխող ուժը կդառնա՞ ընդդիմություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի ավագանու սպասվող ընտրությունները կարող են հետաքրքիր զագացումներ ունենալ և դառնալ գործող իշխանությունների յուրատեսակ «կարապի երգը»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հիմնական ուժերը գոնե այս պահի դրությամբ նպատակ ունեն ոչ թե միավորվել ու առաջադրել մեկ ցուցակ ու մեկ թեկնածու, այլ հանդես գալ մի քանի քաղաքական միավորներով: Նպատակը հստակ է. նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երևանյան ընտրություններում որևէ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնություն ստանալ չի հաջողվի:

Ըստ այդմ, ապակենտրոն մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ունենալ այնպիսի ներկայացվածություն, որ ընտրություններից հետո կարելի լինի կազմել կոալիցիա՝ այդպիսով Երևանի ավագանիում ՔՊ-ին դարձնելով ընդդիմություն: Մյուս կողմից՝ մեր աղբյուրը փոխանցում է, որ այս դեպքում խնդիրը ոչ այնքան բուն ավագանու ընտրություններում հաղթելն է, որքան հիմքեր ստեղծելը ապագա ամբողջական իշխանափոխության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular