ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրո վերահսկողություն. վարորդները հրաժարվում են ճնշափորձարկել գազաբալոնները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլեւս հերթեր չեն գոյանում. մինչեւ օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Բանն այն է, որ շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: «Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացավ, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել:

«Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք:

Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: Ու արձանագրվել են դեպքեր, երբ գալիս են եւ իրենց գումարները հետ են ուզում»,- իրավիճակը ներկայացրեց կայաններից մեկի տնօրենը: Տեղեկացնենք, որ, կառավարության որոշմամբ, օգոստոսի մեկից սեղմված եւ հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն եւ գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Տպավորություն է, թե գործադիրը մտահոգ է իր քաղաքացու անվտանգության խնդրով, բայց, արի ու տես, ոչ բոլոր գազալցակայաններում են վարորդներից պահանջում ցույց տալ գազաբալոնի՝ ճնշափորձարկված լինելու մասին փաստաթուղթը կամ հերթագրումը: Պարզ է մեկ բան. կառավարությունն ընդունել է մի օրենք, բայց չի մտածել դրա վերահսկման մեխանիզմների մասին, ինչպես եղավ դիմակների, QR կոդերի եւ այլ արգելքների մասով. զրո վերահսկողություն:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular