ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի համանախագահը Երևանում. ի՞նչ ազդակներ է բերել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ֆիլիպ Ռիքերը արդեն ժամանել է Երևան։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, թե այսօր և առաջիկա օրերին նա կհանդիպի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիական ջանքերին,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։

Նման տրամաչափի դիվանագետին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելը վկայում է, որ Միացյալ Նահանգները չափազանց լուրջ են տրամադրված և մտադիր են նոր թափով վերադառնալ հարավ-կովկասյան տարածաշրջան, հատկապես Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո, որտեղ Միացյալ Նահանգները բավական լուրջ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային՝ փորձելով ընդհանրապես կտրելով Ռուսաստանից, հաջորդ փուլում պետք է աշխատել Հարավային Կովկասը ռուսներից կտրելու ուղղությամբ։

Իհարկե, չափազանց տարբեր տրամաչափեր են, Ուկրաինան շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միասին վերցրած, սակայն Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, աշխատում են բոլոր ուղղություններով։

Ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դեմ, հիմնականում արտահայտվում են Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Իլհամ Ալիևը բազմիցս է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ պարզապես գոյություն չունի, մինչդեռ Հայաստանի իշխանությունները որոշ պաշտոնական հաղորդագրություններում և հանդիպումներում շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հակամարությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, և Ռիքերի այս այցը հատկապես երեկ Վլադիվաստոկում Նիկոլ Փաշինյանի քծնանքի շոուից հետո լուրջ ազդեցություն և հետևանքներ կարող է ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Ամերիկյան կողմը բնավ էլ հակված չէ Հայաստանը թողնել Ռուսաստանի լիակատար հսկողության ներքո և բոլոր ջանքերը գործադրելու է իր նպատակին հասնելու համար և նույնիսկ Վլադիմիր Պուտինին քծնելու «дорогой Владимир Владимирович» տասնյակ անգամ ասելուց հետո, հասկանալի է, որ փաշինյանական վարչախումբը տուրք է տալիս արևմտյան կողմի պնդումներին և շատ ժամանակ աշխատում է Արևմուտքի հետ՝ փորձելով հնարավորինս նվազեցնել պատերազմից հետո Հայաստանի վրա աճած ռուսական ազդեցությունը։

Ռոման Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular