ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայտարարել է մարտական անօդաչուներով իր օդուժի մատակարարման լիակատար ինքնապահովման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման հասել Է մարտական անօդաչու թռչող ապարատներով իր ռազմաօդային ուժերի մատակարարման հարցում: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք 100-տոկոսանոց ինքապահովման ենք հասել անօդաչու օդուժի բնագավառում, բայց չպետք Է ոչ մի վայրկյան կանգ առնենք այդ ջանքերում, որովհետեւ դադարն այս ոլորտում հանգեցնում Է հետ մնալու,- մեջբերում Է անում ԻՍՆԱ գործակալությունը Վահեդիի խոսքից, որն այցելել Է Թավրիզում (Արեւելյան Ադրբեջանի նահանգ) Իրանի ռազմաօդային ուժերի ռազմակայան:- Մենք լավ առաջընթացի ենք հասել անօդաչու թռչող ապարատների բնագավառում, ռազմաօդային ուժերը գնել են երկու շատ արժեքավոր դրոններ՝ «Քաման-12» եւ «Քաման-22»: Մենք տարածաշրջանում առաջիններից մեկն ենք անօդաչու օդուժի բնագավառում: Մեր հնարավորություններն օրեցօր աճում են, եւ մենք այս բնագավառում լավ նորություններ կլսեք մոտ ապագայում»:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը նաեւ նշել Է երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողությունները մարտական ինքնաթիռներում ռադարների արդիականացման, բարձր ճշգրտության ռումբերի, մեծ հեռահարության հրթիռների եւ «օդ - օդ» դասի հրթիռների արտադրության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular