ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին մահացել է 96 տարեկանում։ Այս մասին հայտնում է Բուքինգհեմյան պալատը:

Հիշեցնենք, որ այսօր Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։

Թագուհին Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոցում էր, որտեղ նրան այցելության էին մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել էին Բուքինգհեմյան պալատի մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular