ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան կստանա Black Hornet Nano միկրոդրոններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Gagadget.com-ը գրում է, որ Ուկրաինան Black Hornet Nano մանրակերտ անօդաչուների խմբաքանակ կստանա: Դրանք կշռում են 16 գրամ, թռչում են մինչև 2 կմ և նախատեսված են քաղաքային մարտերի համար։

Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։ Տրվելիք անօդաչուների թիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ օգնության փաթեթը նախատեսված է 9000000 դոլար, այն ներառելու է ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլ նաև դրանց պահեստամասեր, ինչպես նաև անձնակազմի ուսուցում։ Նորվեգիայի պաշտպանության նախարարության տվյալներով Ուկրաինան է խնդրել փոխանցել նման անօդաչու սարքեր։

Նրանց համար, ովքեր տեղյակ չեն տեղեկացնենք.

Black Hornet Nano-ն ռազմական անօդաչու միկրո ինքնաթիռ է: Այն մշակվել է նորվեգական Prox Dynamics ընկերության կողմից բրիտանական բանակի համար։ Դրոնի չափերը 10×2,5 սմ է, քաշը մոտ 16 գրամ։ Այն հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափի մեջ։

Black Hornet Nano-ն նախատեսված է պատերազմի ժամանակ կարճ հեռահարության հետախուզման համար, այդ թվում քաղաքներում: Մինիդրոնի մեկ լիցքավորմամբ աշխատանքի ժամանակը 25 րոպե է։ Այն ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 2 կմ հեռավորության վրա։ Թռիչքի առավելագույն արագությունը 21,49 կմ/ժ է։ Փաթեթը ներառում է միանգամից երկու դրոն՝ մինչև մեկն աշխատում է, մյուսը լիցքավորում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular