ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ քաղաքապետի թատրոն. Երևանի նախկին քաղաքապետը «կպատասխանի բոլոր հարցերին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքապետը» ներկայացման մասին՝ խոստանալով «բոլոր հարցերին պատասխանել» ներկայացման ժամանակ։ Ըստ հայկական լրատվամիջոցների՝ մոնոներկայացման պրեմիերան կկայանա սեպտեմբերի 19-ին։

Մայրաքաղաքի նախկին ղեկավարը բավականին սուր տեսանյութ է հրապարակել, որում ակնարկել է հանրապետությունում տիրող ծանր քաղաքական իրավիճակը։ Մարությանը, ի թիվս այլ բաների, խոստացել է ներկայացման ժամանակ ասել, թե արդյո՞ք կառաջադրվի 2023 թվականի սեպտեմբերին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում։

«Սիրելի հայրենակիցներ, հասարակական գործունեությանս զուգահեռ վերսկսում եմ ստեղծագործական աշխատանքս։ Ձեր դատին եմ ներկայացնելու իմ նոր «Քաղաքապետը» մոնոներկայացումը»,- գրել է Մարությանը սոցցանցում։

Ինչպես հայտնի է 2021 թվականի դեկտեմբերին մայրաքաղաքի ավագանին (օրենսդիր ժողովը) պաշտոնանկ արեց Հայկ Մարությանին, ով Երևանը ղեկավարում էր 2018 թվականի սեպտեմբերից։ Մարությանի իմպիչմենտը նախաձեռնել էր «Քաղաքացիական պայմանագիրը»՝ նրա և իշխող կուսակցության միջև սրված քաղաքական տարաձայնությունների պատճառով։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի ավագանու նիստի իր ելույթում, որտեղ նրան անվստահություն հայտնվեց, Մարությանը քննադատել է իշխող թիմի կարկառուն ներկայացուցիչներին, որին ինքն էլ ժամանակին անդամ է եղել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular