ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ցանկանում էի առաջ գնալ». Մխիթարյանի պատասխանը «Բորուսիային»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գերմանական  Bild պարբերականին տված իր հարցազրույցում  պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների մեղադրանքին՝ իր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ:

«Բորուսիայի» երկրպագուների կարծիքով  Մխիթարյանը տեղափոխվել է  «Յունայթեդ» ավելի շատ գումար վաստակելու համար:

Սրան ի պատասխան Մխիթարյանն ասել է.«Ես դա չեմ հասկանում, եթե ամեն ինչ գումարից կախված լիներ, ապա ես Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի  «Անժի Մախաչկալա»` «Բուրուսիայի» փոխարեն: Ես պարզապես ցանկանում էի առաջ գնալ»:

Ադրադառնալով  «Բուրուսիայի»  գործադիր տնօրեն  Հանզ- Յոահիմ Վատցկեի  քննադատությանը  «Բավարիայի»  դեմ անցած տարվա մայիսին կայացած խաղում 11- մետրանոց հարված չիրացնելու  վերաբերյալ՝ Մխիթարյանն ասել է .«Սխալ է ինձ մի խաղով գնահատելու նրա ցանկությունը: Նա հավանաբար  մոռացել է ամբողջ խաղաշրջանում իմ կատարած աշխատանքի մասին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular