ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ստերը հասան Վլադիվոստոկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Վլադիվոստոկում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թերևս, մեկ ժամ տևած հանդիպումը հերթական անգամ բացահայտել է Նիկոլ Փաշինյանի կեղծ և ստախոս էությունը։

Եթե Արևելյան տնտեսական ֆորումին նա հնարավորինս դիֆերամբներ էր ձոնում Վլադիմիր Պուտինի հասցեին, ապա արդեն հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը աշխատել է զուսպ լինել և որևէ կերպ չի ընդգծել Ռուսաստանի դերը։ Փաշինյանը նաև հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 31-ին Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ։

«Պիտի ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է, բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է և այլևս քննարկելու բան չկա։

«Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Բաքվի տեսակետն այս հարցում չի կիսում նաև Մոսկվան։

Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ կոմունիկացիաները բացելու թեմային, նշել, որ Հայաստանը կտրականապես հրաժարվելու է միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Նա պնդել է, թե Հայաստանը ցանկանում է բացել կոմունիկացիաները, սակայն Ադրբեջանը ցանկանում է ստանալ երկաթուղի և մայրուղի՝ կրկին շրջափակված պահելով Հայաստանը, իսկ այդ կոմունիկացիաներից Հայաստանն օգտվել չի կարողանալու։

Եվս մեկ հարցի Փաշինյանն անդրադարձել է՝ կրկին մեղադրանքներ հասցեագրելով հայկական բանակի հասցեին։ Ինչպես 4 տարի շարունակ, պնդել է, թե բանակից որևէ թալան կատարած զինվորական չի պլստալու, ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն գեներալներին, այլև սերժանտներին և բոլոր հրամանատարներին։ Նշենք, որ մինչ օրս հայկական բանակից որևէ թալանի մեղադրանք այդպես էլ չի ապացուցվել, և Փաշինյանի հայտարարությունը պարզ, հասարակ և կեղծ պոպուլիզմ է։

Սարգիս Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular