ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառլ III-ը երդվել է հետևել Եղիսաբեթ II-ի օրինակին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը հրապարակային ելույթ է ունեցել իր մոր՝ Եղիսաբեթ II թագուհու հիշատակին։ Հեռարձակումն իրականացրել է Sky News հեռուստաալիքը։

Սեպտեմբերի 10-ին իրավահաջորդության խորհուրդը Կառլ III-ին պաշտոնապես հռչակեց Մեծ Բրիտանիայի թագավոր։Իր ուղերձում միապետն ընդգծել է, որ տեղյակ է, թե ինչ մեծ ժառանգություն և պարտականություններ են անցել իրեն։ Նա հայտարարել է, որ ընդունելով այս պատասխանատվությունը, նա կձգտի հետևել Եղիսաբեթ II-ի ոգեշնչող օրինակին «սահմանադրական կառավարությանն աջակցելու և այս կղզիների և Համագործակցության թագավորությունների ու տարածքների ժողովուրդների համար խաղաղություն, ներդաշնակություն և բարգավաճում ապահովելու համար ողջ աշխարհում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular