ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրենքով գող» Էդիկ Թբիլիսկին անհետացել է կալանավայրից

ԻՐԱՎՈՒՆՔ
«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանի (Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինա) հարազատները չեն գտել նրան Ռուսաստանի Չելյաբինսկի կալանավայրում եւ հայտարարում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հաղորդում է Life–ը։
 
Փաստաբան Մուշեղ Հայրապետյանի խոսքով, վերջին անգամ Ասատրյանին տեսել են հունվարի 31–ին, իսկ փետրվարի 1–ի գիշերը անհայտն անձինք դուրս են բերել նրան կալանավայրից եւ տարել անհայտ ուղղությամբ։
 
Հնարավոր է, խոսքը  «օրենքով գող»–ին նոր կալանավայր տեղափոխելու մասին է։ Փաստաբանը մտադիր է պարզել Ասատրյանի գտնվելու վայրը եւ այդ նպատակով դիմելու է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին։
 
Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինան թմրանյութեր պահելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2016 թվականի մայիսին իր որդու՝ Սերյոժա-Բենթլիի դեմ հարուցված գործի շրջանակներում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular