ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. ԼՂՀ-ն Հայաստանին կապող նոր ճանապարհը կգործի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ  ադրբեջանական զորքերի կողմից Լաչինի գրավումը նախապես համաձայնեցված է եղել Բաքվի և Երևանի կողմից։ Նման կարծիք է REGNUM-ի թղթակցին հայտնել ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Լաչինի օկուպացիան պլանավորված իրադարձություն է։ Ըստ ամենայնի, դա արդեն իսկ խոստացել են Ադրբեջանին։ Եվ եթե դա չխոստացվեր Ադրբեջանին, ապա ոչ ոք այնտեղ շրջանցիկ ճանապարհ չէր կառուցի։ Այն կառուցվել է ադրբեջանական և հայկական կողմերի կողմից, այժմ ճանապարհը շահագործվում է, այն բաց է, և, ըստ երևույթին, դրա երկայնքով տրանսպորտային հոսքեր են ընթանում, եթե դա, իհարկե, կարելի է անվանել տրանսպորտային հոսքեր։ Բայց, ամեն դեպքում, շփումը կա։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա նրա համար կապ չունի, թե որ որտեղով է անցնում ճանապարհը։ Անկախ նրանից այն անցնում է Լաչինով, թե ոչ: Մի կողմից վատ չէ, որ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում, և կողմերը հավատարիմ են մնում եղած պայմանավորվածություններին։ Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված ​​չէ, և դա զգալի մտավախություններ է ներշնչում այն հարցով, թե ի՞նչ կլինի այնտեղ հետո, երբ ռուսական խաղաղապահ գործողությունը ավարտվի հինգ տարվա ընթացքում։ Կհամաձայնի՞ Ադրբեջանը դրա հետագա երկարաձգմանը, թե՞ ոչ, դա դեռ պարզ չէ։ Բայց սրանք հարցեր են ապագա բանակցությունների համար: Պետք է ամբողջությամբ իրականացնել այն, ինչ պայմանավորված է եղել, իսկ դրանք դեռ մինչև վերջ չեն ավարտվել», - ասել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Լաչինը և նրա մոտ գտնվող երկու գյուղեր։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտի շարժը սկսել է իրականացվել շրջանցիկ նոր ճանապարհով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular