ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանից դուրս ոչ թե ստեղծելու ենք քննարկման իմիտացիաներ, այլ ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, առաջարկելու ենք լուծումներ․ Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն են ու անվտանգության խնդիրները։ Այս մասին  «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Մենք Հայաստանի առաջնային օրակարգերով, բոլոր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու քննարկումներ։ Այդ հարցերը քննարկվելու են շատ խորությամբ, մանրամասնորեն առաջարկվելու են լուծումներ, ոչ թե լինելու են քննարկման իմիտացիաներ։ Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկում են Հայաստանի իրական և առաջնային օրակարգերը»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ վերը նշված հարցերի քննարկման նպատակով հրավիրել են համաժողով՝ հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ։

«Մենք հավատարիմ ենք մնալու այն մանդատին, որը մեզ տվել է ժողովուրդը։ Ե՛վ Հայաստանւում, և՛ Արցախում շարունակաբար ունենալու ենք հանդիպումներ, քննարկումներ մեր օրակարգը սպասարկելու համար»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular