ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությանը խորհրդարան բերելու շանտաժը չի գործում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Ազգային ժողովը սկսելու է իր աշնանային հերթական նստաշրջանը, ընդ որում կրկին ընդդիմադիր երկու խմբակցության բացակայության պայմաններով։ Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին։

Նախորդ գումարման խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո որոշում կայացրեց մանդատներից չզրկել ընդդիմությանը։ Այս անգամ էլ կկարողանան անդրադառնալ այդ հարցին միայն նստաշրջանի վերջում, եթե ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները գերազանցեն օրենքով նախատեսված ծավալը։ Գործող իշխանություններն ամեն ինչ փորձում են անել ընդդիմադիր խմբակցություններին Ազգային ժողով պարտադրաբար կանչելու համար։

Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Ընդդիմությունը պետք է մտածի խորհրդարան վերադառնալու մասին, մեր աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժում, դրանից տուժում են իրենք։ Շարունակում են զբաղեցնել սենյակներ, ստանալ աշխատավարձ` ավելի քիչ աշխատանքի գալով»: Նա հիշատակել է Միջազգային Հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները, որոնք ավելի շատ ոչ թե սոցիոլոգիական պրոֆեսիոնալ հարցման են նման, այլ հումանիտար օգնության Միացյալ Նահանգներից՝ «Քաղաքացիական պայմանագրին»։

Եթե իրավիճակն այսպիսի հուսադրող է «Քաղաքացիական պայմանագրի» մասին, ապա ինչո՞ւ է գործող իշխանությունն ամեն ինչ անում ընդդիմադիրներին Ազգային ժողով բերման ենթարկելու համար։ Փաստն այն է, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընդդիմությանը կտրել փողոցից, վերադարձնել խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագրիը» փորձելու է ոչ թե գաղափարով կամ ներկայացված օրենսդրական նախաձեռնություններով, այլ բացառապես քանակությամբ և լաչառությամբ հաղթել ընդդիմադիրներին:

Հենց այս հանգամանքն է պատճառը, որ ընդդիմությունը մտադիր չէ վերադառնալ խորհրդարան։ Մինչդեռ չափազանց հարկավոր է գործող իշխանություններին միջազգային գործընկերների մոտ ցույց տալու, թե Հայստանում դեռևս պահպանվում է քաղաքական պայքարի հնարավորությունները, և ոչ թե ընդդիմությունը մտադիր է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը։

Եվ դա է պատճառը, որ իշխանությունը անցել է ակնհայտ սպառնալիքների, ահաբեկումների։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, թե կվերադառնա խորհրդարան միայն Փաշինյանի իմպիչմենտ հայտարարելու հնարավորության դեպքում, այն է 36 պատգամավորների ստորագրություններ ունենալու պարագայում։ Իշխանությունը փորձում է նրանց վերադարձնել խորհրդարան, որպեսզի հերթական անգամ հանրությանը համոզի, թե ընդդիմությունը ասում է մի բան, անում բոլորովին հակառակը և նույնիսկ այդ պարագայում չի կարողացել իր խոսքի տերը լինել։

Լևոն Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular