ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին պետք է լեգիտիմացնել «փաստաթղթի» վավերացումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ո՛չ ԱԺ լիագումար նիստերին, ո՛չ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերին: Այս որոշումը, թեկուզ սպասելի, այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, ծանրագույն հարված է եղել իշխանություններին, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, եւ մինչեւ վերջին պահը հույս է ունեցել, որ այդպես էլ կլինի:

Բանն այն է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացած եռակողմ վերջին հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ տարեվերջ ստորագրել հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»:

Ըստ այդմ, եվրոպացիների կողմից Փաշինյանի առջեւ պայման է դրված այդ պայմանագիրը (կամ՝ համաձայնագիրը) խորհրդարանում վավերացնել ոչ միակուսակցական պայմաններում: Այսինքն, որպեսզի դա լիարժեք լեգիտիմ լինի եւ հետագայում որեւէ նոր իշխանություն կասկածի տակ չդնի այդ փաստաթղթի օրինականությունն ու լեգիտիմությունը եւ հնարավորություն չունենա վերանայել այն, կարեւոր է համարվում ընդդիմադիրների մասնակցությունը այդ քննարկումներին: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանին շատ ուղիղ ասվել է, որ եթե դեմ քվեարկելուց զատ սկանդալ բարձրացնեն ընդդիմադիրները, թեկուզ «շշեր շպրտեն», միեւնույնն է, նրանց ներկայությունը ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտություն է:

Սակայն քանի որ ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստերին, մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը փոխելու համար Փաշինյանը ինտենսիվորեն տարբերակներ է քննարկում իր մերձավորների ու իրավապահների հետ: Չի բացառվում, որ ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան վերադարձնելու փափագի իրականացման նպատակով իշխանությունները մոտակա օրերին դիմեն ճնշման տարբեր մեթոդների, ինչպես նաեւ այլ մեխանիզմների: Այդպես Արեւմուտքին գոնե ցույց կտա, որ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular