Փող չկա՞. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռեւս ամիսներ առաջ մասնագետները զգուշացնում էին, որ ինչքան էլ կառավարությունը վարկ վերցնի, ինչքան էլ մեծացնի պետական պարտքը, ի վերջո, նման տեմպերով հասնելու է նրան, որ խնդիր է ունենալու առնվազն աշխատավարձերի, չի բացառվում՝ նաեւ կենսաթոշակների վճարման առումով:
Եվ ահա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Փաստ» թերթը պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներից տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը: Երբ դիմել են իրենց նախարարությունների հաշվապահություն, իրենց ասել են, որ գումարն ամբողջովին չի փոխանցվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել մասամբ վճարել աշխատակիցներին:
Տեղեկացրել են նաեւ, որ աշխատավարձի մյուս կեսը հնարավոր կլինի վճարել ամսվա կեսերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում