ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը ժամը 11-ին կգա Ազգային ժողով և ելույթ կունենա. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղյակ եք, որ այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ. մենք ունենք նաեւ զոհեր ու վիրավորները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

«Ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական եւ այլ տարաձայնությունների տեղ տալ: Մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որեւէ ձեւով խուճապի չմատնվել, մենք շատ բարդ իրավիճակում ենք  գտնվում: Խնդրում եմ որեւէ ձեւով թե ապատեղեկատվությանը, թե տարբեր տարածվող լուևրերին տեղիք չտալ, դրանք չտարածել, հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Տեղեկացնեմ նաեւ, որ օգտվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ես ներկայացնելու եմ ԱԺ հայտարարության նախգիծ ադրբեջանական հրձակման վերաբերյալ, եւ կխնդրեմ նաեւ իմ գործընկերոջը՝ Վլադիմիր վարդանյանին, որ հայտարարության տեքստը ներկայանցի, որը մենք կքննարկենք:

Ժամը 11-ին այստեղ կգա ՀՀ վարչապետը, որին դուք հնարավորություն կունենաք թե հարցեր ուղղել, թե վարչապետը ելույթ կունենա ու կներկայացնի իրավիճակն այդ պահի դրությամբ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին եւ նշվել, որ տեղի ունեցածը և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտարարել է ՊՆ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular