ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վարչապետի մասնակցությամբ ԱԺ նիստի ժամանակ բերանից թռցրեց, որ վերջին դեպքերից իրենք «հանկարծակիի չեն եկել», նախապես իմացել են հնարավոր հարձակման մասին ու Դիլիջանում շուրջ 6 ժամ հենց պատերազմի հավանականության հարցն են քննարկել։ Մենք արդեն գրել ենք այդ հավաքի մասին, տեղեկացրել ենք, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, թե խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայի հարց չէ, սակայն լավ կլինի, որ իրենք ասեն` մինչեւ տարեվերջ այն կնքվելու է։

Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այդ հանդիպումից. Փաշինյանը ՔՊ-ականներին գրեթե բաց տեքստով ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է միջանցքը ստանալու համար, ապա հավելել է, որ իրենց խնդիրն է՝ գոնե 2 տարի պահել այս վիճակը, ֆռռացնել Ադրբեջանին, մինչեւ բանակը վերազինեն ու թույլ չտան ռազմական ճանապարհով խնդիրների լուծումը։ Փաստորեն, պատերազմից 2 տարի անց է Փաշինյանը հասկացել, որ բանակի ծախսերը ոչ թե կրճատելու, այլ բանակը վերազինելու անհրաժեշտություն կա։ Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիեւը կտրուկ է դրել հարցը՝ կա՛մ միջանցքը տալիս ենք, կա՛մ ինքը դա վերցնում է ռազմական ճանապարհով։

Ի դեպ, այդ միջանցքի անհրաժեշտության հիմքում Ադրբեջանի անվստահությունն է Իրանի հանդեպ։ Ալիեւը չի ուզում մնալ այս երկրի միջով Նախիջեւանին կապող լավորակ ճանապարհի հույսին, այլընտրանքային ճանապարհ է ուզում: Թեեւ ավելի հոռետեսները կարծում են, որ միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել, ոչ մի ճանապարհի հարց էլ իրականում չկա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular