ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է. Կարեն Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռազմական, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է։

Ե՞րբ ենք հասկանալու, որ սկզբում հմտորեն պարալիզացրեց պետական համակարգերը, լրիվ անպատրաստ վիճակով երկիրը բերեց-հասցրեց պատերազմի դուռը, ամբողջ պատերազմի ընթացքում բոլոր որոշումները ընդունեց այնպես, որ հետևանքներն ամենավատը լինեն Հայաստանի համար (բայց որ հետո դրանց մեղքը կարողանա ուրիշների վրա բարդել), իսկ պարտությունից հետո էլ թշնամուն նվիրեց շատ ավելի շատ, քան թշնամին կարողացել էր զավթել զենքով։

Ե՞րբ ենք հասկանալու, որ պարտությունները շարունակվում են ու կշարունակվեն այնքան, քանի դեռ Հայաստանում իշխանության գլխին մարդիկ են, որոնք շատ խելացի ու նպատակաուղղված ձևով սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular