ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար դա ինքնագովազդի խնդիր չէ. ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը կայցելի Երևան և Բաքու՝ աշխատելու խաղաղության պայմանագրի տեքստի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կանոնավոր այցեր կկատարի Բաքու և Երևան՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու մեր ջանքերում: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հաստատել են մեզ համապատասխան ռուսական օգնության պահանջը: Իհարկե, մեզ համար դա ինքնագովազդի խնդիր չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող հատուկ ներկայացուցչին վստահել է համապատասխան գործառույթներ:

«Խովաևը պարբերաբար այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում ընդհանուր եզրեր փնտրելու՝ համաձայնագրի նախագծի շուրջ նրանց համաձայնեցումը հեշտացնելու համար։ Այս ամիս կայանան նրա հաջորդ այցերը տարածաշրջան»,- ասել է Գոնչարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular